

Yoga house in Valle de Moses, Portugal

Ground to communicate after Yoga training


Yoga house in Valle de Moses, Portugal
«Վալե դե Մոզես» յոգա-հանգստավայրի նոր դահլիճ զառիթափի վրա
Տարեթիվ՝ 2020
Մակերես՝ 150m²
Փուլ՝ Մրցութային նախագիծ
Դիրք՝ Վալե դե Մոզես, Պորտուգալիա
Պորտուգալիան ճարտարապետական անսպառ ոգեշնչման երկիր է: Նրա քաղաքները եւ գյուղերը հյուսված են ոլորապտույտ եւ թեք փողոցներից, որոնք իրար են կապում տեղանքի տարբեր մակարդակները: Բնական քարից եւ փայտից կառուցված նրանց շենքերը ներդաշնակում են շրջապատող բնության կամ քաղաքային միջավայրի հետ:
Յոգայի նոր դահլիճի տեղանքը հենց այդպիսի բազմամակարդակ տեղանքի օրինակ է, որի հարթակները պետք է հմուտ ձեւով կապվեն իրար: Այդ խնդրի բուն լուծումից բացի, մենք որոշեցինք տեղանքի խիստ թեքությունը ընդգծել բարձր ուղղաձիգ ակցենտային ծավալով:
Նոր դահլիճը իրենից ներկայացնում է զառիթափի վրա «կախված» հարթակ, որի հատակին պարապողները գրեթե սավառնում են, պոկվելով անտառի գետնից, եւ միեւնույն ժամանակ հիանում են շրջակա բնության յուրահատուկ տեսարաններով: Շենքի երկայնական առանցքը դնելով տրամադրված տեղանքի ուղղությանը հակառակ՝ մենք նրա երկու կողքերում ազատեցինք տարածքներ շենքին կից ճապոնական այգու եւ հանգիստ շփման հարթակի ստեղծելու համար:
Շենքը ներքուստ կազմված է երկու մասից․ խոհանոցով, պահեստով եւ հանդերձարաններով երկու հարկանի մասից եւ 2 հարկի բարձրություն ունեցող բուն դահլիճից։ Գլխավոր մուտքը առաջին հարկից է։ Միեւնույն ժամանակ երկրորդ հարկից կա այլընտրանքային մուտք, որը նաեւ ծառայում է որպես տարհանման ելք։
Շենքի կրող կոնստրուկցիան ամբողջովին փայտից է։ Հողային աշխատանքները կրճատելու նպատակով փայտե կմախքի հիմքերը կետային են։ Ընդհատակյա օդաթափանց տարածքը նախատեսված է էներգետիկ սարքավորումների արտաքին բլոկերի տեղադրման համար։