

View on main entrance

School at night


View on main entrance
Կենտրոնական Շվեյցա-րիայի բուժանձնակազմի բարձրագույն ուսումնա-րան
Տարեթիվ: 2015 (QC Architects)
Մակերես: 11000m²
Փուլ: Մրցութային
Դիրք: Լյուցեռն, Շվեյցարիա
Նոր ուսումնարանի շենքի համար հատկացված տեղանքը կազմում է վհատ եւ արտահայտիչ ճարտարապետական ակցենտներից զուրկ քաղաքաշինական միջավայրի մաս։ Ուստի մեր նախագծի հիմքում դրված էր միջավայրային մագնիսի, հիվանդանոցային թաղամասի միապաղաղության հետ հակադրվող փայլող օբյեկտի ստեղծում։
Շենքի ծավալը հիշեցնում է նստակերտ քար։ Նրա նիստերի թեքությունները, նրանց փայլուն եւ անփայլ հատվածները օրվա տարբեր ժամերին եւ եղանակներին ստեղծում են յուրահատուկ լուսաստվերային խաղ։ Միեւնույն ժամանակ ճակատների բեկումներին փոփոխվող նյութերը ընդգծում են օբյեկտի ուրվագծի քամդակաին պատկերը եւ սրում նիստակերտ քարի մետաֆորը։
Շքամուտքի հսկայական ձագարաձեւ բացվածքը ստեղծում է ծածկած մուտքային հարթակ սոցիալական շփման համար, որը բառացիորեն ներքաշում է հանրային տարածքը շենքի մեջ։
Ինքնակրող օդափոխվող ապակեպատ ֆասադները երկշերտ են՝ քամուց եւ արեւից պաշտպանությամբ։