



Մենատուն Բագրեւանդում
Նորակառույց
Տարեթիվ: 2025-2026
Մակերես: 300m²
Փուլ: Շինարարություն
Դիրք: Երեւան, Բագրեւանդ
Այս նախագծում մենք պարզապես փնտրում էինք ճիշտ լուծում՝ համահունչ տվյալ տեղանքին և հենց այս ընտանիքի ապրելակերպին։ Խնդիրն էր երեք հարյուր քառակուսի մետր հողամասում տեղավորել նվազագույն կառուցապատման մակերեսով տուն այնպես, որ հինգ հոգուց բաղկացած ընտանիքն այնտեղ ազատ շնչի եւ ամեն ոգ ունենա իր անձնական տարածքը:
Բնակելի տարածքների մի մասը տեղափոխելով նկուղային հարկ և բացելով խորը լուսային բակ՝ մենք ստորին մակարդակը վերածեցինք լույսով ողողված լիարժեք տնային միջավայրի: Իսկ տանիքի զենիթային պատուհանները թույլ տվեցին բնական լույսով լցնել այն հատվածները, որտեղ տարածքի խիստ խնայողության պատճառով սովորական պատուհաններ տեղադրելն ուղղակի անհնար էր։ Նյութականացման համար ընտրված են հանգիստ նյութեր եւ գույներ՝ մաքուր սպիտակ նրբասվաղ, բազալտ և պարսպի ու մուտքային ճեմասրահի սյուների ճարտարապետական բետոն: Ոչ մի ավելորդություն:
Եվ որ ամենակարևորն է՝ այս մոտեցման շնորհիվ հաջողվեց հողամասի 40%-ը պահպանել որպես այգի:
© Daap Architecture Studio, 24 Kievyan str. Studio 12, 0033 Yerevan, Armenia
Tel: +374 55 523443, Email: studio@daap.archi
