View from the cliff with a study of future urban development on the sides
Side view
Մենատուն Այգեձոր փողոցում
Նորակառույց
Տարեթիվ: 2020
Մակերես: 500m²
Փուլ: Նախագծման թույլտվություն
Դիրք: Երեւան, Այգեձոր
Առանձնատան տեղանքը խիստ ռելիեֆային է, որոշ տեղերում մինչեւ 45° թեքությամբ: Դա ինքն իրենով առաջացնում է լուծելու համար չափազանց հետաքրքիր խնդիր:
Տունը փողոցի կողմից 1-հարկանի է, իսկ Հրազդանի կիրճի կողմից - 3 հարկանի: Դրա նպատակները երկուսն էին: Փողոցի դիմացի մայթին - 5-հարկանի շենք է: Քաղաքաշինական խնդիրը կայանում էր նրանում, որ այդ շենքի բնակիչների տեսարանը չխախտվի եւ մյուս կողմից մենք պետք է լուծեյինկ տան ներքին աշխարհի տեսողական մեկուսացման հարցը, որի պատճառով նրա բոլոր պատուհանները ուղված են դեպի ձոր: Պատշգամբները եւ հարթակները ստեղծում են ձորի տեսարանըվայելելու բազմաթիվ գողտրիկ անկյուններ:
Մյուս խնդիրը, բազմահարկ տան մեջ վերտիկալ շարժը նվազագույնի հասցնելն էր, որը լուծեցինք սենյակների գործառնական խմբավորումով ըստ հարկերի:
Քանի որ, տեղանքի ռելիեֆով պայմանավորված, խիստ սահմանափակված էր բացոթյա տարածքի չափը, ամենաստորին հարկը մեծ մասամբ թողնված է բաց եւ բակի գործառույթները տարածվում են շենքի մարմնի տակ: