

South elevation with event field

West elevation, main entry


South elevation with event field
© DAAP
ՔՈԱՖ Սմարթ Կենտրոն
Արմավիր
Դեր: Համահեղինակ, ՆԳՃ
Տարեթիվ: 2023-այժմ
Մակերես: 5600մ²
Փուլ: Կառուցվում է
Դիրք: ՀՀ, Արմավիր, Մյասնիկյան
Նշանավորելով հայտնի ճարտարապետ Ալբերտո Կամպո Բաեզայի հետ մեր հաջողված համագործակցության ևս մեկ նախագիծ՝ ներկայացնում ենք Արմավիրի նոր ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը: Այս մարզն առանձնահատուկ է ՔՈԱՖ-ի համար, քանի որ հենց այստեղից 2003-ին հիմնադրամը սկսեց իր առաքելությունը գյուղական համայնքներում: COAF Campus-ի այս գլխավոր կառույցը տեղի երիտասարդներին կտրամադրի բարձրակարգ ոչ ֆորմալ կրթություն:
Չորսհարկանի շենքը համադրում է մոնումենտալությունն ու նրբագեղ պարզությունը: Այն խարսխված է բացօթյա բակերով առանձնացող կիսանկուղային «պոդիումի» վրա: Վերին երեք հարկերը՝ քառակուսի հատակագծով և տրավերտինե երեսպատմամբ, ունեն ընդարձակ ապակեպատ մակերեսներ: Արևապաշտպան լուծումները ապահովում են առատ բնական լույս ու հարմարավետություն ամբողջ օրվա ընթացքում:
Նախագծի հիմքում ներառականությունն ու կայունությունն են: Կենտրոնն ամբողջությամբ հասանելի է բոլորի համար: Համալիրում կիրառվում են կանաչ տեխնոլոգիաներ՝ այն մեծ մասամբ սնուցվում է արևային կայանից, ունի ջրի մաքրման տեղային համակարգ և հավաքում է անձրևաջրերը՝ ոռոգման նպատակով:
Արմավիրի ՍՄԱՐԹ կենտրոնը պարզապես ճարտարապետական կառույց չէ. այն լուսավոր ու ոգեշնչող միջավայր է, որտեղ նոր սերունդը կսովորի, կաճի ու կկերտի իր ապագան:
© Daap Architecture Studio, 24 Kievyan str. Studio 12, 0033 Yerevan, Armenia
Tel: +374 55 523443, Email: studio@daap.archi
