top of page
Daap Logo Home

ԴԱԱՓ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑ

© Javier Callejas

ՔՈԱՖ Երեխայի եւ Ընտանիքի Կենտրոն

Դեր: Համահեղինակ

Տարեթիվ:  2024

Մակերես: 406m²

Փուլ:  Կառուցած

Դիրք:  ՀՀ, Արմավիր, Մյասնիկյան

մենք պատիվ ենք ունեցել համագործակցելու հայտնի իսպանացի ճարտարապետ Ալբերտո Կամպո Բաեսայի հետ՝ նախագծելով Յուրեջյանի երեխաների և ընտանիքի կենտրոնը Արմավիրում, բիբլիական Արարատ լեռան մոտ: Այս մեկհարկանի, 406/250 քառակուսի մետր մակերեսով շինությունը առանձնանում է իր մինիմալիստական քառակուսի հատակագծով, որը հենվում է համաչափ տեղադրված ճարտ. բետոնե սյուների վրա: Սպիտակ պատերը և ընդարձակ ապակե մակերեսները ստեղծում են խաղաղ միջավայր, ապահովելով առատ բնական լուսավորություն և անհրաժեշտ ստվեր՝ պահպանելով բացվածքի և պաշտպանվածության ներդաշնակությունը:

Մոտեցման նպատակն էր, որ կառույցը ներդաշնակ կերպով ձուլվի իր միջավայրին՝ պահպանելով նրբագեղ պարզությունը: Մաքուր ճարտարապետական գծերը կապում են շինությունը լանդշաֆտի հետ՝ բացելով տեսարան դեպի Արարատ լեռը: Վառ և բաց ինտերիերը նպաստում են բնական լուսավորության առավելագույն ներթափանցմանը՝ ստեղծելով ջերմ և խաղաղ միջավայր երեխաների և ծնողների համար: Թափանցիկ և պինդ տարրերի հավասարակշռված համադրությունը ամրապնդում է կենտրոնի կարևորությունը՝ որպես խնամքի և աջակցության տարածք:

© Daap Architecture Studio, 24 Kievyan str. Studio 12, 0033 Yerevan, Armenia

Tel: +374 55 523443,  Email: studio@daap.archi

  • Instagram
bottom of page